Պուտինն իրեն ապահովագրեց ու արդարացրեց սեփական ներքին լսարանի առաջ իր կեցվածքի կոշտացումը


19:07 , 8 դեկտեմբեր, 2014

Ռուսական գազային հսկայի քաղաքական գծի փոփոխությունը, ըստ էության, Եվրոպային կանգնեցրեց շատ դժվար խնդրի առաջ: Պարզ ասած, ռուսական կողմն այսուհետ հանդես է գալու առանց առաքման ծառայության վաճառականի դերում, իսկ իր գնորդները ստիպված են լինելու հոգալու նաև սեփական տրանսպորտային ծախսերը ապրանքն իրենց տուն հասցնելու համար: 
Թե ինչի կբերի այս քաղաքականությունը, դեռ միայն պետք է կանխատեսել, սակայն այն, որ գոնե մոտակա հարյուրամյակի ընթացքում Ռուսաստան-Արևմուտք առճակատումը չի լուծվի, դա պարզ է: Ռուսական կողմն արդեն այլ հարց է դնում շրջանառության մեջ. պատժամիջոցները նպատակ ունեին երկրում իշխանափոխության հասնելու: Ռուս մուժիկը շատ բան կհանդուրժի, բայց այս մեկը երբեք, ու Պուտինն իրեն ապահովագրեց այս թեզի ներդրումով բոլոր ճակատներում ու արդարացրեց սեփական ներքին լսարանի առաջ իր կեցվածքի կոշտացումը: