Բեղմնավորման նպաստավոր օրերը և կնոջ պահվածքը


00:55 , 7 դեկտեմբեր, 2014

Հայտնի է, որ կնոջ արտաքինը և պահվածքը փոխվում են բեղմնավորման համար ամենանպաստավոր օրերին (ցիկլի 10­14­րդ օրը): Մաշկն ավելի լուսավոր է դառնում, կուրծքը՝ համաչափ, կինը, ի տարբերություն սովորական օրերի, ավելի ոճային և արտահայտիչհագուստ է ընտրում՝ կարծես ցույց տալով, որ ցանկանում է և պատրաստ է բեղմնավորման:Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի (ԱՄՆ) և Ճանաչողական գիտության ինստիտուտի (Ֆրանսիա) հետազոտողները պարզելեն, որ հենց այս շրջանում կանայք ընդհանուր առմամբ ավելի ակտիվ են և ավելի մեծ հաճույք են ստանում տարբեր զբաղմունքներից,լինի սեքս, ազարտային խաղեր, թե սովորական համեղ աղանդեր:Եթե այդ պահին կինը հաջողություն է վայելում հարաբերություններում, ապա ավելի զգացմունքայնորեն է ապրում դրանք, քանսովորաբար: Գիտնականներն այդ ազդեցությունը բացատրում են կենսաբանական նպատակահարմարության գործոնով. զբաղվածկնոջն ավելի հեշտ է «որսալը»՝ ճիշտ այն պահին, երբ հղիանալը նպատակահարմար է: