Ինչպե՞ս տղամարդուն էրոտիկ մերսում պարգևել (21+)


11:32 , 6 դեկտեմբեր, 2014

Ի՞նչ է էրոտիկ մերսումը

Էրոտիկ են անվանում մերսման հատուկ տեսակը, որը նպաստում է գրգռվելուն, զգայնության առաջացմանը և, իհարկե, նոր զգացողությունների ու էրոգեն հատվածների բացահայտմանը։ Էրոտիկ մերսման տեսքով սեքսուալ նախաբանը զուգընկերների համար լավագույն խթան է և սեքսն իսկապես անմոռանալի է դարձնում։
Էրոտիկ ճիշտ մերսումը ձեզ կարող է կրքերի իրական պայթյունի հասցնել, որն իր կիզակետին կհասնի սեքսի ընթացքում։ Իրականում յուրաքանչյուր մերսում կարող է էրոտիկ դառնալ, ամեն ինչ կախված է մերսողից և նրանից, ով ստանում է այն։

Էրոտիկ մերսման արդյունավետությունը հիմնականում կախված է ձեռքերի ու մատների հմտությունից։ Քնքշանքների ռիթմը, տաք, նուրբ ձեռքերը, ճիշտ ընտրված մթնոլորտը կջերմացնի ձեր տղամարդու ախորժակը և նրա մոտ սեքսուալ թեժ երևակայություններ կառաջացնի։
Գլխավորը ռիթմն ու շարժումների դանդաղությունը պահելն է, ձեռքերը պետք է փափուկ սահեն մարմնի վրայով՝ կանոնավոր ճնշում գործադրելով։ Բայց գաղափարը հմուտ մերսող լինելու մեջ չէ, այն գայթակղության մի ամբողջ արարողակարգ է։

Ամբողջական՝ լսել հոլովակի մեջ