Ադրբեջանում ձերբակալեցին Խադիջային


21:45 , 5 դեկտեմբեր, 2014

Խադիջային էլ ձերբակալեցին։ Նախնական՝ երկու ամսով։ Մեղադրանքը. Խադիջան հասցրել է մեկ այլ լրագրողի ինքնասպանության փորձի։ Սա նոր մեղադրանք է Ադրբեջանի դատախազության ձեռքում։ Մինչ այդ բոլորին ձերբակալում էին որպես կանոն թմրանյութեր պահելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, բախումներ հրահրելու, անօրեն գործունեություն ծավալելու մեջ։

ԵԱՀԿ Մամուլի ազատության գծով հանձնակատարն արդեն արձագանքել է ձերբակալությանը՝ կոչելով այն ոչ այլ ինչ, քան խեղաթյուրում՝ մամուլի դեմ մեծածավալ հարձակման շարքում։