Կեղտոտ, թե մաքուր՝ դու երբեք չես կորցնի քո արժեքը, դու միշտ կլինես անգին նրանց համար, ովքեր սիրում են քեզ…


22:14 , 4 դեկտեմբեր, 2014

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.
-Ո՞վ է ցանկանում ստանալ այս 20 դոլարանոց թղթադրամը։
Շատ ձեռքեր բարձրացան…
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես նրա հետ մի բան կանեմ,-շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց, թե ինչ-որ մեկը ցանկանու՞մ է վերցնել այն.
Կրկին բարձրացան ձեռքեր…
-Այդ դեպքում,-պատասխանեց նա,-ես կանեմ հետևյալը.
Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
-Դե, ձեզանից ո՞ւմ է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը։
Դարձյալ ցանկացան բոլորը…
-Սիրելի բարեկամներ, հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս,-ասաց հոգեբանը,-չնայած այն ամենին, ինչ արեցի ես այս թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն, քանի որ այն չի կորցրել արժեքը և շարունակում է մնալ 20 դոլար արժողությամբ թղթադրամ…
Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ հայտնվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված… Նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք, անպետք… Կարևոր չէ, թե ինչ է պատահել քեզ հետ, կամ կպատահի… Կեղտոտ, թե մաքուր՝ դու երբեք չես կորցնի քո արժեքը… Դու միշտ կլինես անգին նրանց համար, ովքեր սիրում են քեզ…