Այս տապան կոչեցյալը կախվելու է յուրաքանչյուրիս գլխին


12:03 , 28 փետրվար, 2012

Այնպես չի, թե էս Օվանիտասը ամեն ինչին դեմ է, ամեն նոր բան քլնգում է և այլն: Չէ, քավ լիցի: Ինվեստիցիա, ներդրում, միլիոններ, տնտեսություն, աշխատատեղ, գիտելիքահենք, բան... լավ բաներ են, պետքական, անհրաժեշտ: Մյուս կողմից էլ, իհարկե, Տապան, Նոյ Նահապետ, Հայաստան, կրոն, հավատք... էլ ավելի լավ է, էլ ավելի ողջունելի: Բայց կարելի է չէ՞ հերթական նախշուն անվանման տակ Երևանի քյալլին հերթական քյաբաբանոցը շինելուց (էս բառի բոլոր իմաստներով) առաջ մի հասարակական քննարկում անել, մի մասնագիտական կարծիք հավաքել, որովհետև ի տարբերություն նախագահականի դիմացի Տիգրան Մեծի արձանի, որը բարեբախտաբար ամեն տեղից չի երևում, էս տապան կոչեցյալը կախվելու է յուրաքանչյուրիս գլխին: Ամեն օր: Ես նենգաբար ու անշնորհակալաբար դեմ եմ: Ես սիրո՛ւմ եմ իմ քաղաքը: Իմ զենքն էլ էս դեմոտիվատորն է :Ճ