Սերխիո Ռամոսը Մոուրինյոյի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով կարող է լքել Ռեալը


13:34 , 22 սեպտեմբեր, 2012

«Ռեալի» կիսապաշտպան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել անգլիական թոփ-ակումբներից մեկում:
«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» դեմ չեն օգտվել 26-ամյա իսպանացու՝մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ տարաձայնությունների առկայությունից, որի արդյունքում Ռամոսը չկար Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջերս կայացած խաղի մեկնարկային կազմում (3:2): Նրա փոխարեն խաղաց երիտասարդ Ռաֆայել Վարանը:
«Մոուրինյոն հանդերձարանում տարբերակված վերաբերմունք ունի ֆուտբոլիստների նկատմամբ: Առկա է տարաբաժանում՝պորտուգալական կլանի՝ Մոուրինյոյին մերձավոր խաղացողների և Ռամոսի պես՝ իրենց մեկուսացված զգացողների միջև: Խաղացողն ու մարզիչը միմյանց չեն վստահում, բայց թե ինչով կավարտվի այդ ամենը, պարզ կդառնա մրցաշրջանի ավարտից հետո:
Եթե Մոուրինյոն մնա թիմում, ապա Ռամոսը կլքի «Ռեալը»: Նրան բարձր են գնահատում «ՊՍԺ»-ում, Ռուսաստանում և Անգլիայում, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 50 միլիոն եվրո»,-իսպանացի լրագրող Ալֆրեդո Դուրոյի՝ «Punto Pelota» հանրահայտ հեռուստահաղորդման ժամանակ ասված խոսքերն է փոխանցում Talk SPORT-ը: