Armfootball.com–ը գրում է.
Իսպանիայի առաջնության հերթական տուրում կատալոնական «Բարսելոնան» Վալենսիայում հյուրընկալվել էր տեղի համանուն թիմին: Լուիս Էնրիկեի սաները վերջում կարողացան մեծացնել ճնշումը եւ վերջնարդյունքում տարածքային առավելությունը վերածեցին գոլի: Մրցավարի եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ Սերխիո Բուսկետսը հայտնվեց ճիշտ տեղում ճիշտ ժամանակին: Հարկ է նշել, որ խփած գնդակը նշելու պահին տրիբունայից շշով հարվածեցին «Բարսայի» աստղ Մեսսիի գլխին: Փառք Աստծու որ արգենտինացուն լուրջ բան չեղավ: