Քրեական գործ` ուղղաթիռի խոցման փաստով


18:54 , 27 նոյեմբեր, 2014

Ղարաբաղյան ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին` ուսումնավարժական թռիչքի ժամանակ:Civilnet.am-ը գրում է․

Ադրբեջանական զինուժի կողմից նոյեմբերի 12-ին ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: ՍիվիլՆեթի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում քրեական գործում հայկական զինուժի հրամանատարական կազմի անդամներ որպես մեղադրյալներ ներգրավված չեն:

ՊՆ խոսնակը ՍիվիլՆեթին ավելի վաղ տված հարցազրույցում նշել էր, որ փաստի առթիվ ծառայողական քննություն է տարվում, և արվում են հետևություններ:

ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել էրուսումնավարժական թռիչքի ժամանակ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ