6-ամյա երեխաներ, որոնք ստիպված են կռվել դաժան մարտերում՝ փող աշխատելու համար (26 Photo)


15:55 , 26 նոյեմբեր, 2014

Գերմանացի լուսանկարիչ  Sandra Hoyn-ը ստեղծել է Մայ Տայ ոճի ընդամենը 6 տարեկան բռնցքամարտիկների լուսանկարների մի ազդեցիկ  շարք։ Այս երեխաներն իրական մարտեր են անցկացնում ռինգում՝ այսպես կոչված ֆուլ-կոնտակտ։ Թայլանդում երեխաների բռնցքամարտն օրինական է։ Շատերն իրենց բռնցքամարտիկի կարիերան սկսում են շատ վաղ տարիքում և ավարտում 20 տարեկանում։ 

Նրանց մեծամասնությունը աղքատ ընտանիքների երեխաներ են, և մարտերը միջոց են փող աշխատելու։ Շատ ծնողներ իրենք են բերում իրենց երեխաներին այս դաժան մարտաձև, որպեսզի գումար աշխատեն։ Մեծ գումարներ կարելի է աշխատել մարտի արդյունքը կանխատեսելով։ Շատերը կարող են կորցնել իրենց բոլոր փողերը մեկ գիշերվա ընթացքում։