Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում շնորհիվ սեպտեմբերի 21-ը ողջ հայության կարևորագույն տոների ցանկում է


00:15 , 21 սեպտեմբեր, 2012

Այսօր, 2012թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության, դրա քաղաքացիների ու բոլոր հայերի ամենակարևոր տոնն է։ Ուղիղ 21 տարի առաջ ողջ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ մենք պարտավոր ենք լինել անկախ։ Շնորհավորում եմ բոլորին, բոլոր այն մարդկանց, որոնց համար այս Տոնը մեծ արժեք է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ամեն բան արեցին, որ սեպտեմբերի 21-ը նշվի ողջ հայության կարևորագույն տոների ցանկի գլխավոր մասում։