Քիչ առաջ վերադարձա Մաշտոցի պուրակից: Այսօրվա դրությամբ շինարարությունը չի վերսկսվել:


20:08 , 27 փետրվար, 2012

Քիչ առաջ վերադարձա Մաշտոցի պուրակից: Այսօրվա դրությամբ շինարարությունը չի վերսկսվել: Ոստիկանները նույնպես որևէ լուր այս կապակցությամբ չունեն: Այսօր ժամը 14:00-ին ակտիվիստները մամլո ասուլիս տվեցին:
Վաղվանից շարունակում ենք միջոցառումները և ակցիաները պուրակում: Նախաձեռնեք ձեր ուզած միջոցառումը, իրագործեք ձեր գաղափարներն ու մտահաղացումները: Պուրակը ձերն է:
Հիշեք, որ ամենօրյա ձեր ներկայությունը պուրակում թեկուզ մի քանի րոպեով շատ կարևոր է այս հարցի լուծման համար:

Պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չապամոնտաժվեն կրպակները և սրճարանի ընդլայնված հատվածը: