«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է շնորհվել Էդգար Ղազարյանին


20:50 , 21 նոյեմբեր, 2014

Հանրային ծառայողի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ երջանկություն, քան երկրի ղեկավարի կողմից պետական բարձր պարգևի արժանանալը: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: