Ես մասոն չեմ. Գայանե Փայտյան


18:45 , 21 նոյեմբեր, 2014

Այսօր կոլեգաներիցս մեկը տեղեկացրեց, որ ինչ-որ կայքիկ գրել է, թե Գայանե Փայտյանը մասոն է: Ես, իհարկե, հարգում եմ բոլորի ամեն տեսակ ուղղվածությունները, իրավունքները, ազատությունները, բայց միևնույն ժամանակ որևէ մեկի թույլ չեմ տա իմ մասին վայրահաչի: Էդ դուխով տեղյակին պարտադրում եմ նույն դուխով, արդեն մասսայաբար և ոչ միայն իր կայքիկի շրջանակում, ապացույցներ ու փաստեր ներկայացնի իմ մասոն լինելու մասին: Մինչ տկարամիտը կբերի իր փաստարկները կամ ինձ կգտնի ու կաղաչի, որ այս ամենին լուրջ ընթացք չտամ, տեղեկացնեմ, ասեմ ի գիտություն ու բղավեմ, որ ես մասոն չեմ, չեմ հարում որևէ ոչ կրոնական կամ կրոնական կազմակերպության, Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ ու ապրում եմ մարդկային ու քրիստոնեական գրված ու չգրված օրենքներով։