Մարդու էությունը...


15:46 , 19 սեպտեմբեր, 2012

2222299_54514315_x_da5eb745 (489x480, 35Kb)Ինչքա՞ն պետք է մարդ ապրի, որ հասկանա իր ճանապարհը կանաչ կամ կարմիր լույսը չի որոշում,

Այլ ինքն է այդ նույն կարմիր լույսի վառման պահը նախօրոք կանխորոշում,

Ամեն անգամ ինքն իրեն հակասելով շարժվում է մարդ էակը ու չի էլ գիտակցում, որ հենց ինքն է այս քաոսը ստեղծում,

Ճգնաժամեր, պատերազմ ու արյուանահեղություն հենց մարդն է նախագծում ու արդյունքից հիասթափված ինքնաոչնչացման նոր ուղիներ փնտրում,

Չի էլ հասկանում, որ գիշատիչն անգամ իր սովը հագեցնելու համար է հոշոտում, այլ ոչ թե կուտակման նպատակով ամեն ինչ ապականում,

Իսկ մարդը կուտակում է, դարեր են անցնում, բայց մարդիկ այդպես էլ անկշտաբար հոշոտում են,

Պետություններ են ստեղծում, օրենքներ գրում, դատարան կառուցում, բայց նորից իրենք իրենց խաբում են,

Ներքևից վերև են հասնում ու իրենց անցյալը բնաջնջում,  նախնիների նույն սխալը կրկնում են` հոշոտել հանուն կուտակման,

Արդյունքում տարիներն անցնում են, գիտությունն ու տեխնիկան զարգանում, երկրագունդը` սպառվում,  մարդիկ էլ  կուրացած վերևից ներքև են ընկնում, և արյան համը բերաններում ներքևից վերև վազում կամ սողում... ԱնինԱ