Նրանք իրար այնքան էին սիրում, որ անգամ մահը չկարողացավ բաժանել նրանց


22:20 , 19 նոյեմբեր, 2014

Ֆլորինն ու Էդը անբաժան էին շուրջ 60 տարի։ Նրանք իրենց ժամանակի ամենասիրող զույգերից էին, ում սերը ոգեշնչում էր շատ մարդկանց։ Նրանք իրար սիրում էին չափից շատ։ Այնքան շատ, որ նույնիսկ մահը չկարողացավ նրանց բաժանել։ 

Մի օր Էդը հիվանդանոց է ընկնում՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ։ Մեկ ամիս անց նրա կինը մեկ այլ հիվանդանոց է ընկնում սրտային անբավարարությամբ։ Սկզբում Էդը չափազանց թույլ էր իրեն զգում, որպեսզի նրան կարողանային տեղափոխել իր կնոջ հիվանդանոցը, բայց վերջիվերջո նրանց հաջողվում է վերամիավորվել և օրեր անց նրանք հայտնվում են մեկ հիվանդասենյակում՝ կողք-կողքի։ 82-ամյա Ֆլորինը մահանում է իր ամուսնու ձեռքը բռնած։ Էդը մահանում է կնոջից հաշված ժամեր հետո։