Ջայլամային ակցիա՝ G20-ի գագաթաժողին ընդառաջ


14:30 , 14 նոյեմբեր, 2014

Civilnet.am-ը գրում է․

Սիդնեյի Բոնդի լողափում յուրահատուկ բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Ավստրալիայի կառավարության՝ Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի օրակարգում կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ հարցերը չներառելու դեմ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, յուրօրինակ ակցիային մասնակցել է ավելի քան 400 մարդ։ Նրանք լողափում փորել են ոչ մեծ փոսեր և գլուխները թաղել ավազի մեջ։ Այդպիսով՝ ավստրալացիները ակնարկել են, որ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի գործողությունները նման են ջայլամի պահվածքի։ Նրանց կարծիքով՝ Էբոտը վախենում է պատասխանատվություն կրել կլիմայի խնդիրների լուծման համար, և նրա՝ կլիմայի փոփոխությունների հարցում իրականացրած քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի վրդովեցուցիչ։

Համարվում է, որ ջայլամները գլուխները թաղում են ավազի մեջ՝ փորձելով թաքնվել վտանգից։ Ինչևէ, թռչնաբանները բազմիցս հերքել են այս պնդումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ