Խղճում եմ «գրանտակեր» բառն օգտագործողներին


12:17 , 26 փետրվար, 2012

Գռանտակերներ? Բա ուր են էս մարդկանց փողերը, բա թող բերեն մի քիչ փող աշխատեն: Գռանտակերներ բառը լավ եք սովորել: Այ մարդիկ որ օգտագործու, եք այդ բառը ես ձեզ խղճում եմ: Այս մարդկանց միջավայրում 5 րոպե գտնվելը ձեր ուղեղի մակարդակը կհասցնի ամպերին: Դուք ինչ արժեքներ ունեք բացի փողից` թղթի կտորից, որը այսօր կա, վաղը չկա: Դուք ինչ եք հասկանում մարդկային արժեքներից, դուք ինչ եք հասկանում ընկերությունից: Չեմ հավատ որ մի օր կուղղվեք, բայց հավատում եմ որ այս նկարի երիտասարդները հաստատ թույլ չեն տա որ ձեր նմանները շատանան: