Կրասնոդարի մարզիչ. Յուրա Մովսիսյանը թիմի առաջատարն է


18:40 , 14 սեպտեմբեր, 2012

Յուրա Մովսիսյանը Կրասնոդարի թիմի առաջատարն է: Այս մասին sports. ru-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Սլավալյուբ Մուսլինը: Լրագրողի այն հարցին, թե չի վախենում նա արդյոք , որ Յուրային կցանկանան գնել այլ թիմերից, նա պատասխանել է, որ ունի նման մտավախություն, սակայն Յուրան դեռևս 2 տարվա պայմանագիր ունի թիմի հետ: Նա ասել է, որ դժվար է ակումբում ունենալ 2-3 բարձրակարգ խաղացող և որ պետք է զարգացնել բոլողր ֆուտբոլիստների, որպեսզի միայն Յուրան չլինի գոլերի հեղինակը: