NBA. Հյուսթոնի պաշտպանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել


00:51 , 6 նոյեմբեր, 2014

Shabat.am-ը գրում է․

«Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության վերջին 3 խաղերում վաստակել է 86 միավոր՝ միայն 18 նետում իրացնելով խաղից:

Elias Sports Bureau-ի տվյալներով՝ մինչ այդ ոչ ոքի չէր հաջողվել նման արդյունք գրանցել խաղից այսքան քիչ միավոր վաստակելու դեպքում:

Հիշեցնենք, որ պաշտպանը վերջին երեք խաղերում 42 տուգանայինից իրացրել է 41-ը, իսկ «Հյուսթոնը» տարել է 5 հաղթանակ անընդմեջ: