17:22 , 4 նոյեմբեր, 2014
21tv.am-ը գրում է․
Լուսանկարիչ Պատրիցիո Դի Ռենցոն արդեն հասցրել է ևս մի անգամ աշխարհին հմայել իր նոր՝ «Մարմարե Գալատեա» լուսանկարների շարքով, որոնք իրականում գովազդում են «Majo Fruithof» ընկերության ոսկերչական զարդերը։
Վարպետի աշխատանքները, սակայն ոչ մի կերպ չեն արտացոլում իրականությունը, դրանք հետաքրքրական են հենց իրենց սարքովիությամբ։
Կոմպոզիցիոն հղկվածությունը կատարելութուն է հաղորդում կոնտրաստային լուսանկարներին, որոնցում կերպարները մարմարե արձաններ են հիշեցնում։ Հեղինակը ջնջում է իրականությունը՝ մոդելների վրա բառացիորեն կենդանի տեղ չթողնելով։ Ռեալիզմից վերացած աշխարհում ամեն ինչ առավելագույնս մշակված է, ամբողջական ու անշարժ։
Թեև Պատրիցիո Դի Ռենցոն ծնվել է Շվեյցարիայում, սակայն կարող է իրեն աշխարհի քաղաքացի համարել։ Սկսելով արդյունաբերական կառույցներ լուսանկարելուց, նա ոչ միայն հասավ Fashion աշխարհ, այլև նվաճեց այն՝ դառնալով այդ աշխարհի «ճարտարապետներից»։
Սնդուսափայլ ամսագրերերից «Harper’s Bazaar»-ի և «Elle»-ի հետ 1990-ականներին սկսված համագործակցությունը նաև բիզնես հսկաների հետ յուրօրինակ գովազդային ֆոտոշարքեր անելու ուղի հարթեց։ Ներկայումս Պատրիցիո Դի Ռենցոն աշխատում է իր իսկ լուսանկարչական ստուդիայում, որը բացել է 6 տարի առաջ Շվեյցարիայի Բար քաղաքում։ Fashion լուսանկարչի նոր հետաքրքրությունը երաժշտական տեսահոլովակների պրոդյուսինգն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ