Այս տարի Երևանը հայտարարված է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Իսկ ի՞նչ ա եղել որ, երկու հատ գրախանութ ունենք Երևանում. հերիք չի՞ գրքի մայրաքաղաք լինելու համար: Չնայած ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Ունենք ընդամենը մի կինոթատրոն, բայց միջազգային կինոփառատոն ունենք: Ասեմ, որ տարածաշրջանի ամենավատ փառատոնը չի: Ես առաջարկում եմ Հայաստանում նավատորմ ստեղծել: Կամ նավթարդյունաբերության մինիստրություն: Համոզված եմ՝ մշակույթի նախարարությունից ավելի շատ օգուտ կտա: Դե եթե օգուտ էլ չտա, գոնե շուխուր կհանի: Էլի վատ չի…