Քիչ առաջ Եվրախորհրդարանը ընդունեց Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևը


19:06 , 13 սեպտեմբեր, 2012

Քիչ առաջ Եվրախորհրդարանն ընդունեց Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասում է, որ Եվրախորհրդարանը բանաձևն ընդունել է ճնշող մեծամասնությամբ։ 

Նրա խոսքերով հայկական կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են, ինչը նշանակում է, որ Եխ–ն ընդունել է մի բանաձև, որը դատապարտում է Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված Ադրբեջանի գործողությունները։ 

Նա ընդգծել է, որ նախնական տեքստում եղել են մի շարք ոչ հայանպաստ ձևակերպումներ, այդ թվում «գրավյալ տարածքներ» ձևակերպումը, որոնք դուրս են եկել բանաձևից։ Բացի այդ, եղել են մի շարք լրացումներ։