ՈՒնենք անգամ գողական պանյատների գիտակ աղջիկ լրագրողներ


00:19 , 2 նոյեմբեր, 2014

Ես ծնված օրվանից ապրում եմ այնպիսի թաղամասում, որտեղ տղաների մեծ մասը ինչ-որ չափով հետաքրքրվում են գողական աշխարհի իրադարձություններով, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նրանք այդքան շատ չեն խոսում այդ աշխարհի մասին, որքան մեր լրագրողները: Հատկապես վերջին օրերին ինձ համար անակնկալ կերպով պարզեցի, որ ունենք անգամ գողական պանյատների գիտակ աղջիկ լրագրողներ: Տաղանդավոր ազգ ենք էլի, հո զոռով չի:)