Քաղքենիների վարդագույն երազ


03:41 , 30 հոկտեմբեր, 2014

 Քաղքենիների վարդագույն երազ,
Եվ քաղաքամայր Հայաստան երկրի,
Անհավատների ձեռքում հայտնված
Իմ Էջմիածին, սուրբ ու պաշտելի,
Մենակ մնացած Մատենադարան,
Եվ աղանդահեղձ երկիր Նաիրի...
Հիշու՞մ ես արդյոք որտեղից եկար,
Եվ ի՞նչ կա վերջում այս ճանապարհի:
Պատիվ մոռացած այրերդ անկուլ
Պատեհապաշտ են և պանդոկացավ,
Քո փրկություը հայուհու մեջ է,
Ազնիվ, նվիրված, լուսերես, անդավ: