Փորձված աղվեսն երկու ոտքով է ծուղակն ընկնում


11:03 , 29 հոկտեմբեր, 2014

Իրոք, Լևոն Տեր-Պետրոսյանը փոխվել է, առաջ այդպիսին չէր:
Ուղղակի երևի ժամկետն է անցել, իսկ ինչպես գիտեք, այդ դեպքում անգամ եռացնելը չի փրկում: 23-ամյա մեր անկախ պետության ողջ պատմությունը վկայում է այն մասին, որ Հայաստանում, երբ ընդդիմությունը շեղվում է և ընկնում իշխանափոխության պահանջի հետևից, հայտնվում է ծուղակում:

Ծուղակում է հայտնվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես ասում են` փորձված աղվեսն երկու ոտքով է ծուղակն ընկնում: Այսպիսով ՀՀ առաջին նախագահն այլևս հրաժարվեց իր` առաջին նախագահի տիտղոսից` դրսևորելով քաղաքականության մեջ միայն մի անմեղ զոհ փնտրող փորձառու աղվեսի վարքագիծ: Աղվեսությունը հասկանալի է, գուցե պատճառն այն է, որ աղվեսի քիթը չհասավ խաղողին, ասաց խա՞կ է:

Հիշում ենք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե տարիքն այլևս չի ներում նախագահ դառնալու համար: