ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները խորհրդարանում իրականացնում են իրենց մասնագիտական առաքելությունը, նրանք հյուր չեն


14:43 , 28 հոկտեմբեր, 2014

ԱԺ արարողակարգի պետի Ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սարգսյանն այսօր հայտարարեց, թե ԱԺ-ում լրագրողները հյուր են: Ես չգիտեի, որ խորհրդարանն ինչ-որ մեկի տունն է: Եթե տվյալ «պաշտոնյային» այդպես են հավաստիացրել, ապա, մեղմ ասած, իրեն ստել են:
Ի գիտություն այդ «պաշտոնյայի»՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները խորհրդարանում իրականացնում են իրենց մասնագիտական առաքելությունը: Լրագրողները, եթե որևէ կառույց են գնում, իրենք հյուրի կարգավիճակում չեն հայտնվում: Նրանք իրենց աշխատանքն են կատարում: 
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով պաշտոնանկ արվեց և նշանակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, պարտավոր է իր ենթականերին բացատրել նրանց աշխատանքային պարտականությունները:
Առայժմ այսքանը....