Haytni.com-ը գրում է․
33-ամյա Փերիս Հիլթոնը մշտապես ուրախացնում է իր երկրպագուներին՝ նոր լուսանկարներ տեղադրելով իր ինստագրամյան էջում: Հայտնի աստղն այս անգամ գայթակղիչ նկար է հրապարակել, որտեղ նրա մարմինը ծածկում են միայն դիմակն ու երկարաճիտ կոշիկը: Հիշեցնենք, որ Բևեռլի Հիլսում կազմակերպած նախահելոուինյան միջոցառումներից մեկում Փերիսը ներկայացել է Մինի Մաուսի կերպարով, սև ու սպիտակ տոպ, կարճ կիսաշրջազգեստ, սպիտակ զուգագուլպաներ և կարմիր կոշիկներ: Նրա այս կերպարը բավականին շատ քննարկվել է արևմտյան ԶԼՄների կողմից:
