Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա


18:22 , 25 հոկտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ: