131 պատգամավոր միասին վերցված ունեն 517 տուն և բնակարան


02:33 , 22 հոկտեմբեր, 2014

 Նայեցի ԱԺ պատգամավորների սեփականության և ունեցվածքի մասին հայտարարագրերը:
131 պատգամավոր միասին վերցված ունեն 517 տուն և բնակարան, 487 ավտոմեքենա: Բոլոր պատգամավորների ֆինանսական միջոցները միասին վերցված, գումարած նրանց կանանց միջոցները՝ կազմում են 4,5 մլրդ դոլար: Ես նկատի ունեմ հայտարարագրված գումարները և նրանք, որոնց մասին ինքս գիտեմ...
Աշխարհի ամենահարուստ խորհրդարանը լինելու հավակնորդն է մեր ԱԺ-ն՝ երկրում տիրող 40 տոկոս աղքատության խորապատկերին: