18:56 , 21 հոկտեմբեր, 2014
Blogbox.am-ը գրում է․
«Լոս Անջելեսի» պաշտպան Վյաչեսլավ Վոյնովը ԱՄՆ-ում ձերբակալվել է իր ընկերուհուն ծեծելու կասկածի մեղադրանքով։
Հոկեյիստի գործակալ Ռոլանդ Հեջիսը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը:
Նշենք, որ ռուս հոկեյիստը 2011 թ.-ից հանդես է գալիս «Լոս Անջելես Քինգզ» ակումբում եւ արդեն երկու անգամ հաղթել է Սթենլիի գավաթը։
Հոկեյիստը թիմից հեռացվել է անորոշ ժամանակով։