ԵՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթուղթը հակասահմանադրական է


12:09 , 20 հոկտեմբեր, 2014

Եվրասիական Տնտեսական միության կողմնակիցներին բերեմ ընդամենը երեք օրինակ՝ համեմատելու համար, չնայած օրինակները բազմաթիվ են ու խոսուն.


1. Այն ժամանակ, երբ մեր "եղբայր" ու "դաշնակից" Ռուսաստանը միլիարդավոր դոլլարների մասսայական ոչնչացման զենք է վաճառում հարևան Ադրբեջանին, ԱՄՆ օրենսդրությունը օրենքով արգելում է դա:
2. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան ԱՄՆ-ում, բայցևայնպես, ռուսական և ոչ մի մարզ կամ կառույց չի ճանաչել Արցախի անկախությունը, ի տարբերություն ԱՄՆ որոշ նահանգների:
3. Ռուսաստանը առայսօր մի դրամով անգամ չի աջակցել Արցախին, այն դեպքում, երբ ԱՄՆ արդեն իսկ 40 մլն. դոլլարի օգնություն է տրամադրել Արցախին, էլ չեմ խոսում դրամաշնորհային գումարների մասին: Միայն 5 մլն. ԱՄՆ դոլլար կծախսվի ամբողջ Արցախի Հանրապետության տարածքը մինչև 2016 թվականը ականազերծելու համար:

Կան բազմաթիվ համեմատություններ թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգության ոլորտներում : Դրանցից գրեթե ոչ մեկը չի խոսում ի նպաստ ԵՏՄ-ի կամ որ նույնն է՝ Ռուսաստանի: Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթուղթը հակասահմանադրական է, ապազգային ու հակապետական: Նման գործելաոճը լիովին բնորոշ է 20-րդ դարի սկզբին բոլշևիկների հակապետական ու ազգադավաճան գործունեությանը: