Երևանում սպասվում են կարճատև անձրևներ


11:29 , 18 հոկտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

Հոկտեմբերի 18-19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-20-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` hոկտեմբերի 18-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն: 18-ի ցերկը, 19-ին , 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: