Կեսօրվա աղոթք


15:57 , 8 սեպտեմբեր, 2012

Արդարության արեգակ, մեր Տե՜ր Հիսուս Քրիստոս, դու, որ հայրական ծոցից ծագեցիր` քո ճառագայթները արձակելով ամբողջ տիեզերքի վրա: Բացիր մեր սրտի աչքերը, որպեսզի քո համասփյուռ լույսը տեսնենք եւ քո շավիղներին հետեւենք: Հեռացրու մեր միջի՛ց ձանձրույթի դեւին, որ այս ժամին մեր դեմ է կռվում` մեղքերի ցանկությունները եւ երկրավոր բաների սերը բորնոքելով մեր մեջ: Քո շնորհքներով փրկի՛ր մեզ նրա բոլոր որոգայթներից:

Ամեն: