Haytni.com-ը գրում է․
Տաղանդավոր անձնավորություն, երգահան, սիրված երգիչ Հայկոն ներկայիս երգարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է: Երգչին ճանաչում է ամբողջ հայ հասարակությունը, և անհամբեր սպասում նրա նոր կատարումներին և տեսահոլովակներին: Հայկոն Հայտնի.com-ի հետ կիսվել է ներկայիս գործունեության, ապագա պլանների, և Հայաստանի ձայնը նախագծում ծավալած գործունեության մասին:
-Հայկ, ներկայիս շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից եք, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, որ մինչ այժմ ձեր աստղը շարունակում է պայծառ շողալ:
-Նախ շնորհակալ եմ նման գնահատականի համար: Այն, որ ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ստեղծագործում եմ իմ սիրած ոճում, իմ սկզբունքներիդ երբեք դեմ չեմ գնում, երևի հենց այս սինթեզն էլ օգնում է ինձ մնալ այնպիսին, ինչպիսին կամ:
-Հայկ, Դուք մշտապես տարբերվել եք Ձեր յուրահատուկ երգերի ընտրությամբ,և զուր չէ, որ Ձեզ անվանում են ռոմանսների արքա: Երբևէ՞ ուրիշ ոճում կտեսնենք ձեզ: Օրինակ՝ Հայկոյին ռեպ կարդալիս:
-Ասեմ, որ ռեպ շատ եմ սիրում, ունեմ հայ և արտասահմանյան սիրած ռեպ արտիստներ: Ինքս բավականին գործիքավորումներ եմ արել, և վերջերս մոսկվաբնակ մեր հայրենակցի՝ Գառայի երաժշտական պրոդյուսերն եմ եղել ռեպ ոճում: Սակայն ես ինձ չեմ տեսնում այդ ոճում, ես չունեմ այդ տաղանդը. ռեպը խորը արվեստ է, թեպետ «2 աստղ» նախագծում փորձել եմ:
-Վերջին ժամանակաշրջանում պասիվություն է նկատվում Հայկոյի մոտ, չունեք նոր կատարում, նոր տեսահոլովակ,ինչո՞վ է պայմանավորված երաժշտական դադարը:
-Տեսահոլովակ չեմ նկարահանել, բայց բավականինգործեր եմ արել կինոարտադրության մեջ: Միայն այս տարի գրել եմ երաժշտություն «Իմ սրտի տնակը», «Զոլոտոյ գլազ» Հրաչ Քեշիշյանի և Միխայել Պողոսովի ֆիլմերում: Նաև ATV հեռուստաընկերության «Խաչվող հետքեր» բազմասերիանոց ֆիլմի համար:Շուտով նաև նոր երգեր կունենամ:
-Ե՞րբ ակնկալենք Հայկոյից մենահամերգ, թեկուզև ակումբային տաբերակով:
-Ես մտածում եմ այդ ուղղությամբ, բայց, ցավոք, ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած դահլիճի բացակայությունից, վերջացրած տեխնիկական խնդիրներով: Բայց ես իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի:
-Հիմա Հայաստանի ձայնը նախագծի ժյուրիի կազմում եք, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր՝ ևս մեկ անգամ հանդես գալը:
-Նախ նշեմ, որ նախագիծը շատ սիրում եմ, հեղինակավոր նախագիծ է: Նաև ասեմ, որ առաջին եթերաշրջանի երաժշտական պրոդյուսերն էի: Հիմա Talpa ընկերության և Արմենիա հեռուստաընկերության խնդրանքով այս տարի ևս սիրով մասնակցում եմ:
-Հայկ, տունն այն վայ՞րն է, որտեղ վերադառնալով լիարժեք հանգստանում եք:
-Իհարկե, տունն այն վայրն է, ուր վերադառնալով լիարժեք հանգստանում ես: Ես սպասում եմ, թե երբ եմ տուն վերադառնալու, մանավանդ, եթե քաղաքում չեմ ինչպես հիմա:
-Վերջերս լուրեր սկսեցին պտտվել այն մասին, թե Հայկոն պատրաստվում է ևս մեկ անգամ հայրանալ, սակայն լուրերը հերքվեցին: Դուք պատրա՞ստ եք հիմա կրկին հայր դառնալ:
-Այդ լուրերը չեն համապատասխանում ճշմարտությանը: Մենք դեռ չենք էլ մտածում երկրորդ երեխայի մասին, բայց եթե Աստված կամենա շատ ուրախ կլինենք:
-Ո՞րն է երգիչ Հայկոի համար երջանիկ ընտանիք ունենալու բանաձևը:
-Ես հստակ բանաձև չունեմ, ուղղակի սիրում եմ իմ կնոջն ու որդուս: Գուցե սա էլ հենց երջանկության բանաձևն է:

