Չնայած մեր տղաները մի գլուխ թույլ էին սերբերից բայց կարողացան դրական արդյունքի հասնել


22:27 , 11 հոկտեմբեր, 2014

Ռոբերտ Արզումանյան. Մարզիչը մեզ շատ ուժեղ մոտիվացրել էրՉնայած մեր հավաքականի հիմնական կազմում խաղացող տղաները, իրենց խաղամակարդակով մի գլուխ թույլ էին սերբերից, բայց մեր տղաները իրենց նվիրվածության, թիմային խաղի և մարզիչի ընտրած ճիշտ տակտիկայի շնորհիվ կարողացան այս խաղում դրական արդյունքի հասնել: Չնայած վերջին րոպեյին բաց թողինք հաղթանակը մեր ձեռքից, բայց խոստովանենք, որ ղազախական, ռուսական թույլ ակումբներում խաղացողները, եթե կարողանում են Մանչեստր Սիթիյի, Չելսիի պես աստղային ակումբներում խաղացողներին չպարտվել, դա արդեն իսկ դրական արդյունք է: Այնպես որ, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա խաղի և արդյունքի համար: Ապրեք տղերք ջան: