Կրակոցներ Ղափանցյան փողոցում. Երկու մարդ վիրավորվել են


19:44 , 2 հոկտեմբեր, 2014

Blogbox.am-ը գրում է․

Երեւանում, Ղափանցյան փողոցում հոկտեմբերի 1-ին կեսօրին վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: Դեպքը տեղի է ունեցել նշված փողոցում գտնվող նախկին գլխարկների գործարանի դիմաց:

Մի խումբ տղամարդկանց միջեւ վիճաբանություն է եղել, որի ժամանակ նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին, քարով հարվածել ու կրակոցներ արձակել նրա ուղղությամբ: Մասնակիցներից մեկը եղել է «Մերսեդես» մակնիշի մեքենայով, նրան վնասվածքներ են հասցրել կռվի ժամանակ:

Թե կրակոցներն ինչ հետեւանքներ են ունեցել, փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Լրատվական ծառայությունից վստահեցրին, որ այն գազային ատրճանակ է եղել, իսկ միջադեպով կատարվում է քննություն: