Տարածված սխալներ մամուլում և առօրյա խոսքում


10:37 , 1 հոկտեմբեր, 2014

«Համբյուր» բառ չկա, կա «համբույր» բառ: Հետևաբար չի կարելի «համբյուրել», իսկ այ «համբուրել» կարելի է և պետք է:
***
«Մանրամաս» բառ չկա, կա «մանրամասն»:
***
«Համաձայնվել» բառ չկա, կա «համաձայնել»:
***
Պետք չէ շփոթել «ուսանել» և «ուսուցանել» բայերը: Աշակերտն «ուսանում է», ուսուցիչն` «ուսուցանում»:
***
Չի կարելի ասել «բազմիցս անգամ ասել եմ»: Պետք է ասել «բազմիցս ասել եմ» կամ «Շատ եմ ասել»: