Գծեր կան, որից դուրս գալու իրավունք ԲՀԿ-ն չունի


14:29 , 26 սեպտեմբեր, 2014

ԲՀԿ-ն հիշում է, որ պաշտոնյաներն աշխատավարձ են ստանում հարկատուների փողերով միայն այն ժամանկ, երբ վերևից հրահանգ է լինում

Որքան հիշում եմ ԲՀԿ-ն կուրծքը դեմ տված պայքարում էր անցած տարիներին, որ աշխատանքային ժամերին պետական աշխատողներն այլ քաղաքական կառույցների ցույցերի չգնան: Իրենց բնավորության համաձայն սկզբու՞նք են էլի փոխել, թե պարզապես հիմի ձեռնտու է, որ Աբովյան քաղաքի քաղաքապետը իր աշխատակիցների հետ աշխատանքային ժամերին հանրահավաքի է մասնակցում:

Անձամբ ես չեմ զարմանում ու առհասարակ քաջատեղյակ եմ, թե ԲՀԿ-ն հիմի ինչ գործառույթ է իրականացնում, որքան են իրան թողում շնչի ու ինչ գծեր կա, որից դուրս գալու իրավունք չունի: