Սպիտակ վագրը սպանել է դպրոցականի Դելիի կենդանաբանական այգում


16:55 , 23 սեպտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

Դելիի կենդանաբանական այգում սպիտակ վագրը հարձակվել է դպրոցական երեխայի վրա, երբ նա եկել էր վագրին տեսնելու: Վագրի հետ ծանոթությունը վերջացավ ողբերգությամբ, հայտնում է BBC-ն:

Հսկիչ Ռիազ Հանը հայտնել է, որ երևի թե երեխան անցել է վագրի վանդակի շրջապատող ցանկապատը: Ականատեսներից մեկը հայտնել է, որ երեխան շատ էր մոտեցել և սեղմվել ցանկապատին, որից հետո ընկել էր, վագրի թաթերի մոտ: Կենդանին միանգամից նրան ներս է քաշել և սպանել, հայնել է ականատեսը: