Էմմա Ուոթսոնը ներկայացրել է ՄԱԿ-ի HeForShe ծրագրի մեկնարկը


19:10 , 22 սեպտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

Կանանց հետ համերաշխության նոր HeForShe ծրագիրը ներկայացրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և բարի կամքի դեսպան, դերասանուհի Էմմա Ուոթսոնը: Նախագծի նպատակն է տղամարդկանց ուշադրությունը հրավիրել կանանց հավասարության և ազատության համար պայքարի հարցերին, հայտնել է buro247.ru-ն:  Ուոթսոնը ներկայացրել է ծրագիրը, կոչ անելով տղամարդկանց, որ իրենց աջակցությունը ցուցաբերեն կանանց. «Իմ ցանկությունն է, որ տղամարդիկ աջակցեն իրենց դստրերին, մայերին ու քույրերին, որ նրանք չլինեն այլևս նախապաշարմունքերի զոհ»:   Դերասանուհին դեռևս հուլիսին նշանակվել էր ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, ում պարտականությունն է կանանց շահերի պաշտպանությունն ամբողջ աշխարհում։