Սեպտեմբերյան նախաբան:


17:15 , 2 սեպտեմբեր, 2012

Արդեն պաշտոնապես համարվում եմ ուսանող: Լեկսիկոնիս մեջ "կուրսղեկ, դեկանատ, ամբիոն" հասկացությունները փոքր-ինչ տուրիստական են հնչում, բայց ես աշխատում եմ ինձ վրա :) Ներելի է, առաջին անգամ "դասի" էի, բայց լսարանում, դասախոսների ներկայությամբ..
   Ողջույնի խոսքեր, հաշվառում...Էս ամենը ավարտվեց:  Դու հասկանում ես, որ երազկոտ, անհասկանալի անձնավորությունից վերածվել ես նպատակ ունեցող մարդու: Տարօրինակ ուշադիր հայացք ես ձեռք բերել, չնայած նախկինում աչքերդ լքված տան պատուհաններ էին  հիշեցնում: 
 Համալսարանս կյանքիս ամենալուսավոր իրականություններից մեկն է : Էսօրվա տպավորություններս երբեք չեմ մոռանա: Դռներից ներս մտա, փակեցի, արևը ետևիցս չհասցրեց ու մի ամբողջ ժամ պատուհանից "տաքացած" վրաս էր նայում: Դե հա, իրեն ներս չեն թողնում: Ooooխ էդ պատուհանները: Հիմա ամեն կերպ ծածկում եմ վարագույրներով, մի քանի ամիս հետո ամենագոհ ժպիտով աշուն եմ դիտելու դրանց մեջ, քիչ անց  սկսելու եմ քրտնած ապակու վրա երևակայությունս կիրառեմ, այնուհետև Երևանյան ձմեռը ինձ ամեն կերպ կհամոզի, որ երևակայություն այնուամենայնիվ չունեմ, այ ինքը ` նկարում ա պատուհաններին :