Արդյոք Քրիստոսն իրո՞ք հարություն է առել


18:37 , 17 սեպտեմբեր, 2014

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.

Դատարկ դամբարանի հարցը

Ոչ մի լուրջ պատմաբան կասկածի չի ենթարկումՔրիստոսի խաչելության փաստը, սակայն շատերը կասկածի տակ են առնում աստվածաշնչային պնդումը, որ Քրիստոսի մարմինը անհայտացել էր դամբարանից: Անգլիացի լրագրող Ֆրենկ Մորիսոնը ևս սկզբում համարում էր, որ հարությունը միֆ է, կամ էլ խաբեություն և իր հետաքննությունն էր ձեռնարկել, որպեսզի հետո այդ միֆը հերքող գիրք գրի: Գիրքը մեծ համբավ ձեռք բերեց, բայց դրանում զետեղված հետևությունները միանգամայն տարբերվում էին այն սկզբնական տարբերակներից, որոնցով առաջնորդվում էր հեղինակը:

Մորիսոնը իր ուսումնասիրությունները սկսեց դատարկ դամբարանի առեղծվածի ուսումնասիորթյունից: Դամբարանը պատկանել է Սինդերիոնի (բարձրագույն հոգևորական ժողով) անդամ Հովսեփին ու դա կարծես թե անհերքելի փաստ է, ինչպես նաև այն, որ Հովսեփ անունով կերպար իրոք եղել է, հակառակ դեպքում հուդայական վերնախավը ցաքուցրիվ կաներ հարության վարկածը՝ մատնանշելով այդ անճշտությունը:

Ընդհանրապես, «դիակը կորցնելու» մասին վարկածը աբսուրդ է, որովհետև ինչպես նկատել է հենց ինքը՝ Մորիսոնը, եթե դիակը պարզապես թաքցնեին, ապա Քրիստոսի ուսմունքի հակառակորդները շատ հանգիստ կարող էին մերկացնել այդ կեղծիքը՝ հայտնաբերելով այն: Պատմական արխիվներից պարզ է դառնում, որ Քրիստոսի հակառակորդները մեղադրել էին նրա աշակերտներին՝ դիակը դամբարանից գողանալու մեջ, ինչը վկայում է այն բանի մասին, որ ոչ ոք չէր վիճարկում, որ Քրիստոսի մարմինը եղել է դամբարանում, իսկ հետո անհայտացել է: Մորիսոնը՝ շարունակելով տրամաբանել, եզրակացնում է. դամբարանը պահպանվում էր հռոմեացի զինվորների կողմից, իսկ դրա մուտքը փակում էր 2 տոննա կշռող քար, այնպես որ աննկատ սողոսկել դամբարան ու գողանալ Հիսուսի մարմինը անհնար էր, իսկ այն, որ Հիսուսի մարմինը դամբարանում է եղել, ոչ մի կերպ չի հերքվում:

Շարունակելով իր հետաքննությունը, Մորիսոնը սկսեց ուսումնասիրել Քրիստոսի աշակերտների գործողությունների մոտիվները: Հնարավոր է, որ Հարություն կոչվածը իրոք մարմինը գողանալու միջոցով ստեղծած պատրանք էր, բայց եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս բացատրել Քրիստոսի հայտնվելու մասին վկայությունները՝ հարությունից հետո: Կարևորը ոչ այնքան մահվան հանգամանքներն են, այլ այն, որ Հիսուսի մահից հետո մարդիկ հավատում էին, որ նա հարություն է առել ու այդ հավատացողների թիվը անկասելիորեն աճում էր:

Դամբարանն իրոք դատարկ էր, բայց Քրիստոսի աշակերտներին միավորեց ոչ թե զուտ մարմնի բացակայության փաստը, այլ շատ ավելի ծանրակշիռ բան, որը մղեց նրանց, որ նրանք թաքնվելու ու սգալու փոխարեն, սկսեցին անվախորեն քարոզել ու հաղորդել, որ տեսել են կենդանի Քրիստոսին: Բոլոր ականատեսները միաբերան պնդել են, որ Քրիստոսը հանդիպել է իր աշակերտներին ու առաջին հերթին՝ կանանց և տրամաբանական հարց է ծագում, թե ինչո՞ւ էր պետք այս «դավադրության» կենտրոնական դերերը տալ կանանց: Չէ՞ որ այն ժամանակ կանայք գրեթե իրավազուրկ էին ու չունեին ոչ մի սոցիալական կարգավիճակ:

Եթե սա դավադրություն էր ու դրա կազմակերպիչներն ուզում էին հաջողության հասնել, ապա տրամաբանական կլիներ, որ գլխավոր գործող անձինք լինեին արական սեռից ու առաջինը տեսնեին Քրիստոսին, բայց սուրբ գրություններում պնդվում է, որ հենց կանայք են առաջինը տեսել հարություն առած Քրիստոսին, դիպչել նրան, խոսացել նրա հետ և միայն դրանից հետո է Քրիստոսը ներկայացել մինագամից 500 իր հետևորդների առջև:

Պետրոս առաքյալը Կեսարիայում հավաքվածներին բացատրել է, թե ինչու ինքն ու այլ աշակերտները մինչև վերջ վստահ էին, որ Քրիստոսը ողջ է. «Մենք բոլորս վկա ենք նրա, թե ինչ է Նա արել Հուդայի երկրում և Երուսաղեմում: Նրանք մահվան մատնեցին նրան՝ խաչելու միջոցով, բայց Աստված հարություն առավ 3 օր անց… և մենք խմում էինք նրա հետ՝ հարության համար»:

Հետևողական մինչև վերջ

Եթե ականատեսների վկայությունները բավարար չէին՝ Մորիսոնին համոզելու համար, ապա Քրիստոսի առաքյալների վարքը ընդհանրապես խառնաշփոթ առաջացրեց նրա մտքերում: Այն փաստը, որ երբեմնի 11 վախկոտները անսպասելիորեն պատրաստ էին կրել ցանկացած զրկանք, տանջանք ու անգամ մահը, փակուղի է մտցնում պատմաբաններին, հոռետեսներին ու հոգեբաններին: Քրիստոսի բոլոր աշակերտները, բացի մեկից, մարտիրոսական մահով մահացան: Ի՞նչ իմաստ կար տանջամահության գանալու՝ հանուն խաբեության:

Իհարկե կարելի է հակափաստարկներ բերել: Օրինակ՝ սեպտեմբերի 11-ին ահաբեկիչներն ապացուցեցին, որ մարդը կարող է գիտակցաբար ընդունել մահը՝ հանուն ստի, որին հավատում է, բայց դա մի բան է, իսկ գիտակցաբար գնալ մահվան, հանուն մի բանի, որը դու գիտես, որ սուտ է՝ աբսուրդ է թվում: Առաքյալների վարքը խոսում է նրա մասին, որ նրանք վստահ էին, որ իրենց ուսուցիչը հարություն է առել:

Ինչպես շատ դիպուկ նկատել է Նիքսոնի աշխատակազմի անդամ Չակ Կարլսոնը, ով կապված էր Ուոթերգեյթի սկանդալի հետ, Քրիստոսի հարությունը ապացուցված փաստ է, որովհետև 12 մարդ միաբերան վկայել են դրա մասին ու դրանից հետո 40 տարի շարունակ չեն ուրացել ու համառորեն քարոզել են դա: Նրանց բոլորին ծեծել են, տանջել են, քարկոծել են, բանտարկել են ու նրանք չէին կարող դիմանալ այդ ամենին, եթե դա սուտ լիներ: Ուոթերգեյյթի գործում խառնված էին երկրի 12 ամենաազդեցիկ մարդիկ և նրանք մի քանի շաբաթ էլ չկարողացան պահել սուտը, ինչպե՞ս կարող էին առաքյալները անել դա 40 տարի շարունակ:

Առաքյալները հոլյուցինոգեն տեսլիքնե՞ր են ունեցել

Մեր օրերում կան մարդիկ, ում թվում է, որ տեսել էն Էլվիս Փրեսլիին մահվանից հետո: Այլոք հավատում են, որ գիշերը անց են կացրել այլմոլորակայինների տիեզերանավում, որտեղ նրանց աննկարագրելի փորձությունների էին ենթարկել: Երբեմն ոմանք ունակ են «տեսնելու» բաներ, որ շատ են ուզում տեսնել, բայց որոնք գոյություն չունեն: Ոմանք սա վերագրում են նաև առաքյալներին և ասում են, որ նրանք մասսայական հոլյուցինացիա են ունեցել:

Ամերիկայի քրիստոնյա հոգեբանների ասոցիացիայի նախկին նախագահ Գերի Քոլլինզին հարցրել են, թե հնարավո՞ր է արդյոք, որ առաքյալների վարքի փոփոխության հիմքում լինեին հոլյուցինացիաներ, ինչին նա պատասխանել է. «Հոլյուցինացիաները ինդիվիդուալ երևույթ են, որոնք իրենց բնույթով հատուկ են միայն տվյալ մարդուն, ուստի զանգվածային ու միանման հոլյուցիանցիաներ լինել պարզապես չեն կարող»:

Մեկ այլ հոգեբան՝ Թոմաս Թորբերնը, ասում է, որ հոլյուցիանացիաներն այստեղ ընդհանրապես կապ չունեն. «Բացարձակապես անհնար է, որպեսզի 500 ադեկվատ մարդ միաժաամանակ միևնույն ազդեցությունն զգային զգայարանների վրա և որ այդ բոլոր ազդեցությունները լինեին միևնույն հոլյուցինոգեն տեսիլքի արդյունք»:

Ավելին, հոլյուցիանացիաների հոգեբանությունը ենթադրում էր, որ հոլյուցինոգեն տեսիլքներ ունեցողը պետք է հատուկ հոգեվիճակում լինի, որի ժամանակ ուղեղը ստեղծում է այն տեսիլքները, որոնք ուզում է տեսնել տվյալ մարդը: Վաղ եկեղեցու երկու առաջնորդների Հակոբն ու Պողոսը, հանդիպել են հարություն առած Քրիստոսին, ընդ որում, նրանցիից ոչ մեկը չեր կարող այդ հանդիպումից լավ ակնկալիքներ ունենալ: Օրինակ՝ Պողոս առաքյալը փաստացի գլխավորում էր քրիստոնյաների հալածանքի առաջին ալիքը և նրա քրիստոնեության գալը չի բացատրվում ոչ մի բանով, բացի իր իսկ վկայությունից առ այն, որ ինքը հանդիպել է հարություն առած Քրիստոսին:

Ստից մինչև լեգենդ

Որոշ համառ հոռետեսներ շարունակում են պնդել, որ Հարությունը լեգենդ է, որը սկսել է մեկ, կամ էլ մի քանի մարդ, ովքեր խաբել են կամ էլ սխալմամբ կարծել են, որ իրոք տեսել են Քրիստոսին: Ժամանակի ընթացքում լեգենդը տարածվել ու ծաղկացվել էր: Այս վարկած համաձայն, Քրիստոսի հարության պատմությունը դրվում է նույն հարթության մեջ, ինչ Արթուր Արքայի ու Կլոր Սեղանի ասպետների մասին ասքերը: Սակայն այս վարկածը ունի 3 մեծ խնդիր.

1. Լեգենդները հազվադեպ են լայն տարածում ստանում, երբ կան կենդանի ականատեսներ, ովքեր պատրաստ են հերքել այն: Բացի դրանից, այդ դարաշրջանն ուսումնասիրող պատմաբանները փաստում են, որ Քրիստոսի հարության մասին լուրը շատ արագ տարածվեց աշխարհով, ինչը անհնար է լեգենդի պարագայում:

2. Լեգենդները զարգանում են հիմնականում բանավոր խոսքի հիման վրա, այլ ոչ թե ժամանակակից պատմական փաստաթղթերի հիմման վրա, որոնք հեշտությամբ կարելի է ստուգել: Բացի դրանից, Ավետարանը գրվել է Հարությունից հետո ընկած 30 տարիների ընթացքում:

3. Լեգենդի վարկածը չի կարողանում ադեկվատ բացատրի դատարկված դամբարանի դրվագը, ոչ էլ պատմականորեն ապացուցված այն փաստը, որ Առաքյալները սրբորեն հավատացել են, որ Քրիստոսն իրոք հարություն է առել:

Ինչո՞ւ հաղթեց Քրիստոնեությունը

Մերիսոնին մտահոգում էր այն հարցը, թե ինչպե՞ս այդքան աննշան շարժումը կարողացավ հաղթահարել ինչպես հուդայական նենգ վերնախավին, այնպես էլ աշխպարհակալ Հռոմի ողջ հզորությունը: Ինչպե՞ս այն կարողացավ դիմակայել ու ավելի ուժեղ թափ հավաքել՝ չնայած այն բոլոր անհաղթահարելի խոչընդոտներին, որոնք հայտնվեցին:

Մորիսոնը գրել է. «20 տարիների ընթացքում, գալիլեացի մի խումբ ռամիկների քարոզները խարխալեցին հուդայականության հիմքերը… մոտ 50 տարի անց այդ քարոզները սկսեցին վտանգ ներակայցնել Հռոմեական Կայսրության հետագա գոյությանը… և այսքանով հանդերձ, մնում է հարցերի հարցը. ինչպե՞ս նրանք կարողացան հաղթել»:

Բանականության բոլոր կանոններով, քրիստոնեությունը պետք է մահանար խաչի մոտ այն պահին, երբ Քրիստոսի աշակերտները փախան, որպեսզի փրկեն իրենց, բայց նրանքք այնուամենայնիվ հավատարիմ մնացին ու հիմնեցին քրիստոնեական շարժումը: Շատ հետազոտողներ կարծում են, որ մարտիրոսների արյունը եկեղեցու սերմն էր:

Անսպասելի եզրակացություն

Բացառելով միֆի, հոլյուցիանացիաների, մարմինը գողանալու մասին վարկածները, ունենալով ձեռքի տակ դատարկ դամբարանի փաստը, հաշվի առնելով բազմաթիվ ականատեսներկի առկայությունը, ինչպես նաև այն զարմանալի տրանսֆորմացիան, որ ապրեցին նրա աշակերտները և այն ազդեցությունը, որոնք նրանք թողեցին աշխարհի վրա, Մորիսոնը եկել է այն համոզման, որ ինքը սխալ էր իր կանխակալ մոտեցումում՝ Քրիստոսի հարության հանդեպ: Նա մեկ այլ գիրք գրեց՝ «Ո՞վ տեղաշարժեց քարը», որտեղ մանրամասն նկարագրել է իր եզրահանգումները: Ինչպես ինքն է խոստովանել, նրա համար ամենաանսպասելին այն էր, որ հերքելու մղումը նրան ի վերջո բերեց հավատի ուղղուն: