Մեզ վրա ներազդելու 10 սրիկայական մեթոդ և դրանց հակազդելու ձևերը


12:58 , 17 սեպտեմբեր, 2014

10 методов, используемых мерзкими людьми, и как с ними бороться«Դեմքին հասցված հարվածն ակնհայտ է և շուտ էլ անցնում է, իսկ հարվածը, որը հասցվել է ձեր ինքնագնահատականին «ճիշտ ձևով» և ճիշտ ժամանակին, կարող է ձեզ վնասել մինչև կյանքի վերջ»:

Ջեյ Կարտեր, հոգեբանության դոկտոր


Բոլորս էլ առնչվել ենք վատ մարդկանց, ովքեր փորձել են ծանակել ու նսեցմացնել մեզ, իջեցնել մեր ինքնագնահատականը: Իրականում նման մարդիկ ամենուր են, նրանք կարող են հանդիպել մեզ աշխատավայրում, տանը, շրջապատում: Մեր կողքը միշտ կգտնվի ինչ որ մեկը, ով ավելի վատ է մեզ վերաբերվում, քան մենք արժանի ենք իրականում: Այդ սրիկաները, ովքեր սիրում են կտրել մեր թևերը, արդեն վաղուց մշակել են մեթոդներ, թե ինչպես իջեցնել մեր ինքնագնահատականը և շտապում ենք ձեզ ներկայացնել դրանցից 10 ամենաազդեցիկները, ինչպես նաև դրանց հակազդելու եղանակները:

1. Նրանք անվստահություն են ներշնչում ձեր մեջ

Սրիկաների սիրելի մեթոդներից մեկը ձեր մեջ անդադար անվստահություն պահելն է: Դուք երբեք չգիտեք թե ինչ սպասեք նրանցից ու դա ձեզ հուներից հանում է: Օրինակ՝ կարող է թվալ, որ դուք ինչ որ հարցում փոխհամաձայնության եք հասել, հայտնվել են ընդհանուր թեմաներ և դուք աստիճանաբար սկսել եք վստահել նրան: Եվ ահա, հենց այդ պահին սրիկան ինչ որ մի բան է անում, որը ջնջում է այն ամենը, ինչ եղել է մինչ դա և կրկին ձեզ հասցնում անորոշության ու անվստահության հոգեվիճակի: Դուք երբեք չեք իմանում, թե ինչպես վերաբերվել այդ մարդուն, ուստի զգացմունքային ձեռնափայտեր եք հորինում՝ ստիպելով ինքներդ ձեզ հավատալ, որ նա ձեզ այնուամենայնիվ դուր է գալիս:

2. Նրանց դուր է գալիս պրոյեկտել իրենց զգացմունքները

Զգացմունքների պրոյեկտումը կարելի է շատ խարզ բնութագրել. երբ մարդը որպես հիմք ընդունում է իր զգացմունքները, բայց դրանց պատասխանատվությունը դնում է դիմացինի վրա: Օրինակ՝ մարդը ձեզ չի հավանում, բայց ասում է. «Ինձ թվում է, որ ես ձեր դուրը չեմ գալիս»: Նրանք պարփակում են ձեզ իրենց պրոյեկցիայի սահմանների մեջ ու ստիպում են ձեզ բացատրվել ու արդարանալ իրենց առջև և փոխարենը դուք մտածեք սրիկաների մտադրությունների մասին, սկսում եք կասկաածել ձեր զգացմունքների վրա:

3. Նրանք հաճախ ձեզ մանիպուլյացիաների են ենթարկում

Մանիպուլյացիայի գերնպատալկը իշխանությունն է: Վատ մարդիկ միշտ ուզում են իրենց ավելի բարձր զգալ ձեզանից, կամ էլ գոնե ստիպել ձեզ, որ դուք նրանց ինչ որ բանով պարտական եք: Դա հատկապես հատում է մենեջերներին ու քաղաքական գործիչներին, ովքեր միշտ պատրաստ են ապացուցել, որ դուք ինչ էլ անեք, իրականում հատուցում եք ավելի վաղ իրենց կողմից արված լավությունը:

4. Նրանք միշտ փորձում են իրենց կարծիքը փաթաթել ուրիշների վրա

Սրիկա մարդիկ սիրում են անուն կպցնել իրենց շրջապատող մարդկանց ու պահել իրենց այնպես, ասես իրենց հետ բոլորը համաձայն են: Սրիկաները պիտակավորում են ձեզ, որովհետև թեկուզ ենթագիտակցորեն, նրանք փորձում են ձեր ինքնագնահատականից բան չթողնել, ոչ թե օգնել ձեզ լուծելու խնդիրը, եթե այն իհարկե գոյություն ունի: Օնել, նշանակում է պատասխանատվություն ստանձնել, ինչին վատ մարդիկ պատրաստ չեն:

5. Անգամ ճիշտը ասելիս, նրանք չափազանցեցնում ու ուռճացնում են այն

Խուսափեք ընդհանրացումներից, որովհետև վատ մարդիկ օգտվելով այդ հնարքից, կարողանում են չեղած տեղից պատմություն սարքել: Ու կրկին անգամ՝ իրական խնդիրը լուծելու փոխարեն, վատ մարդիկ փորձում են խփել ձեր ինքնագնահատականին՝ ապացուցելով, որ դուք անօգուտ ու անպիտան մարդ եք:

6. Նրանք մեջքից են հարվածում

«Չեմ ուզում քեզ տխրեցնել, բայց….» (ու նա քեզ անպայմանորեն տխրեցնում է). «Չեմ ուզում քեզ ընդհատել, բայց…» (արդեն ընդհատեց): Որպես կանոն, նրանք մեջքից են խփում ու ձեր զգոնությունը թուլացնելու համար, ցածրաձայն ու փափուկ են խոսում, իսկ դեմքներին կարեկցող դիմակ են հագնում: Նրանք կարող են հիանալի ու նրբազգաց թվալ և դուք չեք էլ կասկածի, որ մեջքի հետևը դաշույն են պահել ձեզ համար:

7. Նրանք երկիմաստ են խոսում

Երկիմաստությունը սովորաբար արտահայտվում է ֆրազերում, որտեղ ասվում է մի բան, իսկ դրանց տոնայնությունը հուշում է լրիվ այլ բան: Օրինակ, նրանք կարող են ձեզ հեգնական տոնով հարցնել «Հը, ո՞նց ես» ու դուք շատ բնական ռեակցիա դրսևորելով կարող եք կոպտել նրան, ինչից հետո նա աջուձախ կսկսի պատմել, որ դուք այսօր անտրամադիր եք, որովհետև նա ընդամենը հարցրել էր ձեր ինքնազգացողության մասին, իսկ դուք նրա վար էիք հարցրել:

8. Նրանց սիրում են ընդհատել խոսակցություն

Եվս մեկ ուժեղ զենք՝ սրիկաների զինանոցից. նրանք սիրում են ըընդհատել ձեզ կես խոսքի վրա: Եթե նրանք խնդրում են ձեզ ինչ որ բան պատմել ձեր մասին, ապա վստահ եղեք, նրանք ընհատելու են ձեզ մինչև դուք կհասցնեք ավարտել ձեր միտքը: Տրված հացրերն էլ դավադիր են: Նրանք փորձում են այնպիսի հարցեր տալ, որոնց «ճիշտ» պատասխան գոյություն չունի: Դե իսկ կոնտեքստից առանձին մասեր պոկելու ու դրանցից կառչելու մասին կարելի է չպատմել էլ:

9. Նրանք ձեզ վեր են խոյացնում, իսկ հետո ցած են շպրտում

Սրիկաները շատ են սիրում ձեզ ձևափոխել այնպես, որ դուք ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ ընկնեք նրանցից: Նրաննք շահում են ձեր վստահություն, նրանք դառնում են ձեր անփոխարինելին և ահա, երբ գալիս է այն պահը, երբ նրանց կարիքն իրոք ունեք, սրիկաները շատ հմտորեն ու փափուկ՝ տեղափոխում են ձեր ուշադրությունը ձեր իսկ բացասական կողմերի վրա: Դա կարող է կոտրել մարդուն, ինչը և պետք է սրիկաներին:

10. Նրանք ձեզ ցուգցվանգի մեջ են գցում

Սա ամենաստոր մեթոդն է, որին նրանք դիմում են: Այս իրավիճակում դուք տուժում եք թե այն դեպքում, եր համաձայնվում եք նրանց պայմաններին, թե՛ այն դեպքում, երբ փորձում եք դիմադրել: Օրինակ, եթե ձեր կողակիցն է իրականում սրիկա, կարելի է դիտարկել հետևյալ մոդելը. դուք ինչ որ կուրսերի եք գնում, որոնք ձեզ իրոք պետք են ու դա ինչ-ինչ պատճառներով դուր չի գալիս ձեր զույգին ու նա հայտարարում է՝ «Կամ ես, կամ էլ կուրսը»:

Ինչպես խուսափել սրիկաների ներազդեցությունից

Հիմա, երբ դուք արդեն գիտեք սրիկաների սիրելի 10 մեթոդների մասին, դուք ավելի լավ եք պատկերացնում, թե ինչպես հակազդել նրանց և ավելի լավ կարող եք տարբերակել այդպիսի մարդկանց և նրանց մտադրությունները: Իրականում հակազդելը շատ հեշտ է, երբ հասկանում ես խաղի կանոնները, պետք է պազապես խուսափել հոգեբանական այն ծուղակներից, որոնք նկարագրվեցին և որ ամենակարևորն է, պետք է լինել ինքնավստահ ու վճռական՝ հատկապես նրանց հետ գործ ունենալիս: