Հյուրանոցի մոտ միզելու դեպքում կարող եք հայտնվել YouTube-ում


15:06 , 29 օգոստոս, 2014

Չեխական հյուրանոցներից մեկը (Hotel Marcinčák), հույս ունենալով հետ պահել մարդկանց` հյուրանոցի տարածքում միզելուց, սպառնացել է օրինազանցության տեսանյութերը տեղադրել YouTube սոցկայքում: 

Հյուրանոցի տարածքում նախազգուշացնող վահանակ է տեղադրվել: Վահանակի լուսանկարը նաև հրապարակվել է թվիթերում և հասցրել տարածվել օգտատերերի կողից:

Տարածքում չմիզելու մասին նախազգուշացնող վահանակներ կարելի է գտնել նաև աշխարհի տարբեր տուրիստաշատ վայրերում, սակայն տեսագրվելու և տեսանյութը հայտնի սոցկայքում տեղադրելու սպառնալիքը համաձայնեք, որ կրեատիվ էր մտածված: