20 տարի առաջ այս օրը վախճանվեց հիրավի Վեհափառը` Վազգեն Առաջինը


10:09 , 18 օգոստոս, 2014

20 տարի առաջ այս օրը վախճանվեց հիրավի Վեհափառը` Վազգեն Առաջինը:

«Մենք՝ հայերս, մեր նախնիներով հպարտ լինելու բազմաթիվ պատճառներ ունենք. ուրեմն եկեք այնպես ապրենք մեր կյանքը, որ գալիք սերունդները նույնպես հպարտ լինեն իրենց նախնիներով...»

«Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:»

«Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:»

«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում:»

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:»