ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պետք է հայտարարեն եզդի փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին


11:55 , 15 օգոստոս, 2014

Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները պետք է պաշտոնապես հայտարարեն, որ իրենք պատարսատ են ընդունել եզդի փախստականներին: Ավելին, Ղարաբաղը կարող է հատկացնել տարածք եւ որոշակի միջոցներ, որպեսզի նրանք դառնան իրենց քաղաքացիները: Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների համար նախատեսված միջոցները պետք է ուղղել եզդի փախստականներին օգնելուն: Կարծում եմ սփյուռքն էլ կմիանա մեզ: