Շիրվանզադեն Զորյանի հուշերում


21:33 , 25 օգոստոս, 2012

Մի օր, երբ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով, մենք (պատմում է Ստեփան Զորյանը) այցելել էինք հիվանդին, նա մեզ ընդունեց մի տեսակ քմծիծաղով:
-Գիտեք ի՞նչ,-ասաց հազիվ շնչելով,- երազիս Արաքսի ափին էի: Գետի այն կողմը կանգնած էին Աբովյանը, Պատկանյանը, Րաֆֆին, Թումանյանը, Աղայանը և կանչում էին ինձ: Ես նրանց ասի`«ածիլվեմ, հետո կգամ»: Հիմա խնդրում եմ, մի մարդ ուղարկեք` ածիլվեմ, գուցե գնալու կարիք լինի…

Ստեփան Զորյան