Աշխարհի ամենաերկար ավտոբուսը (PHOTO)


20:02 , 25 օգոստոս, 2012

Այս աշուն Դրեզդեն քաղաքում կհայտնվի աշխարհի ամենաերկար՝ 30 մետրանոց ավտոբուսը: Այն մոտ 2.5 անգամ ավելի մեծ է սովորական ավտոբուսներից, որոնց երկարությունը միջինում լինում է 12 մետր: Նոր փոխադարմիջոցը ստեղծվել է Դրեզդենի Տեխնիկական համալսարանի և Ֆրաուենհոֆի Տրանսպորտի ինստիտուտի մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ և տեղավորում է 256 ուղևորների, իսկ դրա կառավարումը ոչնչով չի տաբերվում սովորական ավտոբուս վարելուց: