Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է


13:37 , 13 օգոստոս, 2014

Այսօր Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ և հրաշալի մարդ Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին Երևանում, մահացել` 2013թ օգոստոսի 2-ին:
Ազատ Գասպարյանը խաղացել է մի շարք ֆիլմերում. Հեղնար աղբյուրը, Երջանկության մեխանիկա, Հին օրերի երգը, Մեր մանկության տանգոն, Որտե՞ղ էիր, մարդ աստծո, Մեր բակը, Ուրախ ավտոբուս:

Ցավոք սրտի, Ազատ Գասպարյանը ֆիզիկապես մեր հետ չէ, բայց նրա հիշատակը միշտ վառ կմնա մեզ համար: